«Զվարթնոց» օդանավակայանում երեկ ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ավելի ուշ ազատ էր արձակվել, սոցկայքի իր էջում այսօր գրառում է կատարել տեղի ունեցածի վերաբերյալ՝ կցելով տեսանյութ․ «Սեպտեմբերի 21-ին երևանյան օդանավակայանում իմ ձերբակալության սադրանքը կազմակերպել էին Ադրբեջանի և Բելառուսի հատուկ ծառայությունները՝ ՀՀ անկախության օրը և Արցախում էթնիկ զտումների տարելիցին Հայաստանին նվաստացնելու և վիրավորելու նպատակով»,- գրել է նա։