Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՔՊԿ-ի հերթական խայտառակ շինթույլտվությունը»․ Երևանի ավագանու անդամը ահազանգում է

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Երևանցիների ահազանգերի հետքերով․ ՔՊԿ-ի հերթական խայտառակ շինթույլտվությունը։
Այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ այցելել ենք Իսրայելյան 39-41 հասցե։ Հերթական անգամ քաղաքային իշխանությունն անտեսում է երևանցիների շահը և անվտանգությունը՝ կառուցապատողից շահույթ ստանալը վեր դասելով»։