ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ՊՊծ աշխատակիցների միջև ԱԺ-ի միջանցքում վիճաբանություն և քաշքոց սկսվեց այն բանից հետո, երբ Հակոբյանին թույլ չտվեցին մտնել սենյակներից մեկը․ «Էս ստորությունն ինչո՞ւ եք անում, ես ձեր հերն անիծելու եմ»,-ասաց Հակոբյանը անվտանգության աշխատակիցներին, ովքեր կոպտորեն քաշքշում էին իրեն։