ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է փողոցների ու մայթերի վերաբերյալ երեկվա տեսանյութի մեկնաբանություններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է իր երեկվա տեսանյութի առնչությամբ արված մեկնաբանություններին։

«Փողոցների և մայթերի տեսանյութի առնչությամբ արված մի քանի մեկնաբանություններ աչքս ծակեցին: Հիմնական բովանդակությունը հետևյալն էր, որ մայթերի վրա կանգառ անում են ավտոմեքենաներով, և մայթերի վրա շինաշխատանքներ են անում, մայթը գրավում՝ այն պատճառով, որ ոստիկանությունն իր պարտականությունը չի կատարում։ Այստեղ հայեցակարգային լրջագույն խնդիր կա, իմ տեսանյութի ողջ իմաստը և նպատակն էր ընդգծել հենց այդ հայեցակարգը. այո, ոստիկանությունը իրավակարգի պահպանման գործում ունի շատ կարևոր դերակատարում, բայց եթե ուշադրություն եք դարձրել, ես մի փոքր հակառակ տրամաբանություն էի դրել, հակառակ դեպքում տեսանյութ հրապարակելն իմաստ չէր ունենա: Խնդիրն այն էր, որ իմ ընկալմամբ՝ մենք ինքներս՝ քաղաքացիները, նախ պետք է ապահովեն իրավակարգը, սրանում է տոտալիտար և ժողովրդավարական հասարակության տարբերությունը»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։