Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուզում են իրենց համար ցանկալի տնօրենի պաշտոնակատար նշանակել»․ Մանուկ Սուքիասյան

Ինչպես հայտնել էինք, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում պատրաստվում են դպրոցի պաշտոնակատար նշանակել, ով դպրոցի անձնակազմից չէ, ինչի դեմ բողոքում են թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները։ Խնդրի հետքերով դպրոց են այցելել նաև Երևանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամները։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում ստեղծված իրավիճակից մանրամասներ է հայտնել․ «Դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը վատառողջ լինելու պատճառով աշխատանքի չի գալիս։ Փոխտնօրենը, որպես տնօրենի հավակնորդ, ներկայացրել է զարգացման ծրագիր, երեք անգամ մասնակցել է հարցազրույցի, սակայն, լինելով միակ հավակնորդը, երեք անգամն էլ չի նշանակվել։ Իմ տպավորությունով, օրեր առաջ շոուի էլեմենտներով այդ սկանդալային ձերբակալությունը և այս աժիոտաժը նպատակ ունեն դպրոցում ստեղծել անկառավարելիության մթնոլորտ, որը բերելու է իրենց համար ցանկալի, դպրոցի հետ կապ չունեցող թեկնածուի պաշտոնակատար նշանակելուն։ Հետագայում արդեն մրցույթն անցնելն ու տնօրեն նշանակվելը լինելու է տեխնիկայի հարց։
Նման իրավիճակում է գտնվում քաղաքի շուրջ 40 դպրոց, որտեղ տնօրենները ժամանակավոր պաշտոնակատարներ են»,- ասել է Մանուկ Սուքիասյանը՝ կարծիք հայտնելով, որ իշխանություններն «իրենց սրտի» տնօրեններ են նշանակում՝ կապված ընտրական առաջիկա գործընթացների հետ։