Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ է մահացել, 3-ը տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
Դեռևս չհաստատված տեղեկություններով՝ Մոսկվայի բնակելի համալիրում հնարավոր է զոհել է «ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ» և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը:
«Նախնական տվյալներով՝ անհայտ սարք է պայթել Ավիացոննայա փողոցի «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքի նախասրահում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ հրդեհ չի բռնկվել:
Դատախազությունն իր վերահսկողության տակ է վերցրել քրեական գործի քննությունը: