Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները քաղաքապետարանում են՝ պահանջելով հրապարակել, թե օրական ինչքան գումար է հավաքագրվում քաղաքային տրանսպորտից:
Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը ընդգծեց, որ իրենց գրավոր հարցումներին քաղաքապետարանը չի պատասխանում և, դիմելով քաղաքացիներին, ասաց. «Պետք է հստակ ներկայացվի թվերը և դուք կհասկանաք, որ ձեր միահամուռ ուժերով իրականացվող բոյկոտը հաջողվել է: Իրենք վախենում են հրապարակել թվերը»: