ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ո՞նց կարա պետության մեջ մեկը թպրտш, համբերությանս բաժակը լցվել է»․ Նիկոլ Փաշինյան

«Նախկինում ունեինք Ոստիկանության մարզային վարչությունների և քաղաքային բաժինների և բաժանմունքների համակարգ։ Հիմա բոլոր մարզերում ունենք ուղղաձիգ ենթակայության երեք հիմնական կառույցներ․ առանձին քրեական ոստիկանություն, համայնքային ոստիկանություն և պարեկային ոստիկանություն։ Այսօր այս երեք ուղղություններն ունենք, որոնք ուղղաձիգ ենթակայությամբ ենթարկվելու են Ոստիկանության հանրապետական ղեկավարությանը, մարզային աստիճանակարգություն այլևս գոյություն չի ուենանլու, որը կարևոր է։ Մարզային մասշտաբում նույն ղեկավարին չեն զեկուցելու, ինչը հնարավորություն է տալու, որ այդ զեկույցները մինչև ՆԳՆ հասնելը չդեֆորմացվեն»,- կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով Ոստիկանության համակարգի բարեփոխումներին ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով նաև, որ հարջոդ՝ 4-րդ ուղղությունը դա ոստիկանության Գվարդիան է լինելու։
«Շատ կարևոր է Ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտ ունենալը։ Մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի, բոլորի համար պետք է թափանցիկ լինիմ թե ոստիկանությունը ո՞ր դեպքում պետք է ուժ կիրառի»,-ասաց Փաշինյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։