Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նման բաներից ես չեմ վախենում». նախագահ Քոչարյանը՝ հնարավոր կալանավորման մասին

Այն, ինչ կատարվում է նիստի ընթացքում, ուղղակի աբսուրդի ժանրից է, իրավաբանության հետ ընդհանրապես որևէ կապ չունի։ Դատական նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս գործը 3 տարի պահել են Վճռաբեկ դատարանում, ՍԴ կազմը փոխելու օպերացիան ավարտել են, ՍԴ-ում այդ որոշմանը քվեարկել են մարդիկ, որոնք քվեարկելու իրավունք չեն ունեցել»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, թե նկատի ունի թե՛ Վահե Գրիգորյանին, թե՛ Սասուն Խաչատրյանի եղբորը։

«Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված։ Իմ տպավորությամբ՝ այս գործն այս վիճակում ուղղակի գցել են Առաջին ատյանի դատարանի «գրպանը», այս վիճակից օրինական լուծում ուղղակի չկա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։