ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե Երևանի վերադաս կառույցները չխառնեն, Գյումրիում ամեն ինչ հանգիստ է». Վարդան Ղուկասյան

Եթե Երևանը չխառնի, մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է, նորմալ, խառնողը Երևանի վերադաս կառույցներն են։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք խոսքը կառավարության մասին է, Ղուկասյանը պատասխանեց.

«Էնքան պարզ ասեցի, մնում է կաբինետի տեղն էլ ասեմ»։

Պատասխանելով հարցին, ի՞նչ կարծիք ունի այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ է ընդգրկված ՔՊ–ի ավագանու ցուցակում, Ղուկասյանը պատասխանեց.

«Էդ մամուլի խոսնակի հսկայական պաշտոնը թողել, եկել է էստեղ, ավագանի է դառնում։ Զարմանալի է, ուրեմն տակը ենթատեքստ պիտի լինի, սպասենք մի քիչ, ամեն ինչ կերևա։ Նազելի Բաղդասարյանին չեմ ճանաչում, բայց իրա մամային ճանաչում եմ»,–ասաց Վարդան Ղուկասյանը։

Գյումրու քաղաքապետի թեկնածուն հույս հայտնեց, որ Հայաստանում կարևոր պաշտոններում կընտրվեն աստվածավախ և հայրենասեր մարդիկ, մյուսներին էլ կոչ արեց հեռանալ՝ միայն այդ դեպքում, նրա խոսքով, ամեն ինչ լավ կլինի։