Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր մտածողությունը ապապետական է, որովհետև եղել ենք գաղութ․ Նիկոլ Փաշինյան

Վերջին 600 տարիներին մենք, որպես ժողովուրդ, ապրել ենք մեզ պարտադրված ու ոչ թե մեր ստեղծած պետության մեջ, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հետևաբար, պետության մեր առաջին ընկալումը պարտադրանքն է, որի նկատմամբ առաջին ռեակցիան դա թոթափելու, դրան դիմադրելու ներքին ցանկությունն է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ խիստ կանխատեսելիորեն ընդդիմության ներկայացուցիչները հերոսությունը կապել են սահմանը պահող կամավորի ու կամավորության հետ։

«Սկզբունքորեն այս ընկալման մեջ ոչ մի սխալ բան չկա՝ այն տարբերությամբ, որ սահմանի պահպանությունը կամավորության հետ կապելը, իսկ հարկ վճարելը ընդամենը «օրենքով սահմանված գործունեության դրսևորում» դիտարկելը կամ դրան հակադրելը ինքնին ապապետական ընկալման հետևանք է։ Եթե խոսքը «Կեցցե մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում ու այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի, այսինքն ՝ այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է»,- ասաց նա։

Հանուն արդարության՝ Փաշինյանն ասաց, որ այսօր էլ կամավորներ կան, բայց նրանց գոյությունն ու անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ։

«Բացի այդ, այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ ՀՀ պետական բյուջեից շոշափելի վարձատրություն է ստանում կամավորության համար»,- ասաց Փաշինյանը։