ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է պայքարենք Արցախի վերադարձի համար. Սեյրան Օհանյան

«Պետք է շարունակենք պայքարը մեր ինքնության, Արցախ վերադարձի համար»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է նկատի ունենանք երեք հանգամանք; Առաջինը՝ հակամարտությունը Ադրբեջանի հետ չի ավարտվել, հակառակը՝ խորացել է։ Ադրբեջանը հայաթափեց Արցախը և այսօր էլ հանցագործ պետության ղեկավարությունը Բաքվում դատում է ինքնորոշված, օրինական ընտրված ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր մարտական ընկերներին։ Սա կեղծ բեմականացում է և ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները այդ ուղղությամբ ոչինչ չեն անում։ Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ցեղասպան Ադրբեջանը իր պատիժը ստանա։ Երկրոդ հանգամանքը՝ Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտները պետք է գործեն։ Երրորդը՝ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահությամբ»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Արցախը վերադարձնելու հնարավորություն միայն «Նոյեմբերի 9»-ի փաստաթուղթն է տալիս։