«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակությունը, «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում մեր երկիրը ներկայացնող Լեոյի գլխավորությամբ, Մադրիդում է, որտեղ ընթանում են մրցութային վերջին փորձերը։ 10-ամյա Լեոյին մրցույթում ուղեկցում են նաեւ ծնողները՝ հայտնի երգիչներ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը։ Նրանք տղայի հետ կիսվում են մասնագիտական խորհուրդներով ու աջակցում նրան փորձերի ժամանակ։
Հերթական փորձի ժամանակ, որին ծնողները հետեւում էին հատուկ սենյակից, Մարտին Մկրտչյանը չի կարողացել զսպել հուզմունքը, երբ Լեոն ավարտել է ելույթն, իսկ հետո արժանացել հավաքվածների ծափերին։ Տեսանյութը հրապարակվել է Հռիփսիմեի ինստագրամյան էջում։
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ը տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 16-ին՝ Երեւանի ժամանակով 21:00-ին։