ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանվել Խնձրցյանը հաղթեց թուրք մրցակցին

Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը (57 կգ քաշային կարգ) Տիրանայում (Ալբանիա) կայացած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ Մուհամեդ Քարավուսին:

Մրցամարտի սկզբում զիջելով 0:4 հաշվով՝ Մանվելը կարողացավ ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել: Մենամարտն ավարտվեց 11:8 հաշվով: Խնձրցյանն անցավ քառորդ եզրափակիչ։

Նշենք, որ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը մեկնարկել է հոկտեմբերի 21–ին Տիրանայում և կավարտվի հոկտեմբերի 27–ին:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։