Ֆեյսբուքյան «Թեժ գիծ» էջը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Կոյուղատարի ջրերը հոսում են Երևանի կենդանաբանական այգի՝ ստեղծելով հակասանիտարական աղետ։
Երևանի քաղաքապետարա՛ն, բոլորս շատ լավ գիտենք՝ որպես այդպիսի Վեոլիա Ջուր կառույց, եղած չեղած մի հաշիվ է, բայց դա հո չի նշանակում, որ պետք է Երևանը Վեոլիայի հույսին մնա։ Եթե այսպես շարունակվի, Երևանը կվերածվի կոյուղաջրերի աղետի գոտու»։