ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանազատման կանոնակարգի վավերացման օրենքին․ «Կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։ 20 տարի Ադրբեջանը ժամանակակից զենք-զինամթերք էր առնում, իսկ մեր նախորդ իշխանությունները ալան-թալանով էին զբաղված»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 24-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքը: