ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր հայրիկի արտահայտությունն այնքան աղմկահարույց էր, որ պետք է հրաժարական ներկայացնեիք». լրագրողը՝ Տիգրան Ավինյանին

«Չնայած դուք ներողություն խնդրեցիք, բայց, չեք կարծո՞ւմ, որ ձեր հայրիկի արտահայտությունն այնքան աղմկահարույց էր, որ պետք է հրաժարական ներկայացնեիք»,- դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հարցրեց լրագրողը: Քաղաքապետն ասաց, որ չի ցանկանում պատասխանել հարցերին: Լրագրողներն արձագանքեցին, որ լրատվամիջոցների անցկացրած հարցման մասնակից քաղաքացիները ևս ասում էին, որ պետք է հրաժարական ներկայացնեիք: «Եկեք չշարունակենք: Լրատվամիջոցներն այս օրերին վստահորեն իրենց քաղաքական դիրքորոշումները հստակ արտահայտում են, ու մենք չենք կաշկանդում լրատվամիջոցներին՝ իրենց քաղաքական հայացքներն արտահայտելու»,- ասաց Ավինյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։