«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավինյան, բա մենակ քաղաքացիները չէ, որ դժգոհ են, տրանսպորտդ չի աշխատում, գործադուլ են հայտարարել»։ Իսկ մեկ այլ գրառմամբ Ռ. Ստեփանյանը հեգնում է Ավինյան՝ գրելով. «Ավտոբուս չկար, ասեցի դե ոչինչ մտնեմ Աջափնյակի մետրո, Տիգրան Ավինյան տեղը չեմ գտնում, հասցեն ուղարկի»:
Երևանի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից տրանսպորտը չի աշխատում, վարորդները համատարած գործադուլ են հայտարարել. «Տես, Տիգրան Ավինյան, ոչ միայն ժողովուրդն է թանկացումից դժգոհ, այլ նաև վարորդները: Էսօր իրենք բացահայտ հայտարարեցին, որ դու իրենց համար տարրական «տուալետի» պայման չես կարողանում ապահովել: Աշխատավարձերը խոստացել ես բարձրացնել՝ չես բարձրացրել: Հիմա մարդիկ խումբ-խումբ տաքսիներ են վարձում, որ հասնեն իրենց աշխատատեղ: Ինչո՞ւ այսօր Տիգրան Ավինյան դու՝ քո գործողություններով, մտար մարդկանց գրպանը»,-ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: