Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչն էր ուրախացրել Փաշինյանին՝ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ՝ գիրքը գրկելիս». հարց Պապոյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության կողմից արվող ամեն քայլ արվում է Հայաստանում խաղաղության, տնտեսական բարգավաճման և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։ Այս մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Փաշինյան–Էրդողան հանդիպմանն ու Էրդողանի նվիրած գիրքն ընդունելու հարցերին։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված քննարկմանը մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ այցելել էր «Թուրքական տուն» կոչվող երկնաքեր` հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Վերջինս Փաշինյանին նվիրել էր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» խորագրով գիրքը, որը ՀՀ վարչապետը լայն ժպիտով սեղմել էր կրծքին և լուսանկարվել։

«Այն մարդիկ, որ ձեր իղձերն էին իրականացնում, հենց նրանց քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր շրջափակված է։ Այդ քաղաքականության արդյունքում է նաև, որ Հայաստանում ժողովրդավարություն չի եղել ու հենց այդ ամենի պատճառով էլ վերջին տարիներին տեղի ունեցան մեր երկրի կորուստները։ Ի՞նչ էիք ուզում, որ դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեին հարևանների հետ ու այդ քաղաքականությունով նոր խնդիրներ և թշնամությո՞ւն ձեռք բերվեր»,– ասաց Պապոյանը։