Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է հայտարարել Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստում

ԵԱՏՄ տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումն առանցքային թեմա է. խոսքն անդամ պետությունների հնարավորություններն ամբողջական ծավալով օգտագործելու մասին է, և այս համատեքստում հարկ է ևս մեկ անգամ նշել մեր տարածաշրջանի համար մասշտաբային ենթակառուցվածքային նախագծի՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի կարևորությունը, այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է մի շարք տրանսպորտային և կապի ուղիների ստեղծում և արդիականացում: Հայաստանի Հանրապետության նախաձեռնած այս նախագիծը, ի վերջո, բարենպաստ պայմաններ կստեղծի բոլոր շահագրգիռ պետությունների միջև տրանսպորտային, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքի վրա», — նշել է Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի Հանրապետության փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը՝ ուղղված Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետության և գործնական արդյունքների բարձրացմանը։