ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ի՞նչ է զիջել Ադրբեջանը, որ ասում եք` փոխզիջումներ»․ Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին

«Ի՞նչ է զիջել Ադրբեջանը, որ ասում եք` փոխզիջումներ»,- ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Խաղաղության համաձայնագրին։ Հարցին ի պատասխան ԱԳ նախարարը փոխզիջում համարեց բազմիցս ասված այն կետը, որ երկրները որոշել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սակայն նա չմանրամասնեց, թե ադրբեջանական զորքը դուրս կգա՞ Սյունիքի, Վարդենիսի, Ջերմուկի տարածքներից։ «Խաղաղությունը ՀՀ-ի գոյության միակ ձևն է։ Ադրբեջանի հետ խաղաղությունը բխում է ՀՀ շահերից»,-ասաց Միրզոյանը։ Նա նաև պատասխանեց հարցին, թե Կաթողիկոսին ռևանշիստ համարո՞ւմ են՝ հաշվի առնելով Վեհափառի խոսքերը, թե արցախցիները պետք է վերադատնան Արցախ։ «Ամենայն Հայոց Կաթողիկոսին ռևանշիստ չենք համարում»,- ասաց Միրզոյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։