Ես իրեն զգուշացրել էի, որ գլխին սարքելու են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան»« խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը «խնդրել է» ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը եւ վերջինս այսօր երեկոյան կհայտարարի իր որոշման մասին:
Հարցին՝ կտխրի՞, եթե Աղազարյանը վայր դնի մանդատը, պատգամավորը պատասխանեց. «Կտխրեմ, թե չէ, ընդհանրապես ավելի չեմ տխրի, քան թե եթե իմանամ, որ Վիետնամում բրնձի բերքը այս տարի ավելի վատ է եղել, քան թե վիետնամցիք կարծում էին: Հեչ վեջս չի ոչ իր ճակատագիրը, ոչ Դաշնակցությունից փախած այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ոչ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը, որը ՀՅԴ-ից փախավ և բավական ին լավ պաշտոն է ստացել։
Հովիկ Աղազարյանի դեպքը, իհարկե մի քիչ ուրիշ է, ինքը ավելի շուտ է հեռացել։ Չէ, մենք ենք հեռացրել, ինքը չի հեռացել: Բայց բոլոր կրոնափոխ, դավանափոխ, կուսակցափոխների վերջը դա է լինելու: