ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀՀ-ն մինչ այս պահը ոչ մի զիջման չի գնացել». Արթուր Հովհաննիսյան

«ՀՀ-ն մինչև այս պահը ոչ մի զիջման չի գնացել և ոչ մի պահանջ չի կատարել»,- ճեպազրույցի ժամանակ նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խաղաղության համաձայնագրին՝ հավելելով, որ այդ համաձայնագրի տեքստում որևէ բան չկա, որը վերաբերում է ՀՀ-ին և չի վերաբերում Ադրբեջանին: «Բոլոր համաձայնեցված կետերի վերաբերյալ կա երկկողմ համաձայնեցում»,- ասել է Հովհաննիսյանը, ապա, անդրադառնալով համաձայնագրի տեքստի հրապարակմանը, հայտնել, որ իրավական որոշակի գործընթացներ կան, որից հետո նոր հնարավոր կլինի հրապարակել տեքստը: «Բայց մենք դեռ քաղաքական-դիվանագիտական որոշակի փուլ պետք է հաղթահարենք՝ հաշվի առնելով Ադրբեջանից հնչող մեկնաբանությունները, նոր կարողանանք խոսել այս իրավական գործընթացների մասին»: