ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հերիք չի՞ քանդեք Երևանը»․ Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանի դիմաց է

Հայտնել էինք, որ մարտի 5-ին Նաիրի Զարյան 15 շենքի մոտ վրաերթի էր ենթարկվ14-ամյա երեխա։ Վթարի վայրում գտնվող «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ավելի ուշ ներկայացրել էր վթարի պատճառը։ Նա տեսաուղերձ էր հղել՝ պահանջելով, որպեսզի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այցելի վթարի վայր՝ Վրացական-Նաիրի Զարյան-Հրաչյա Քոչար խաչմերուկ։ Նրա խոսքով վթարային վիճակը ստեղծվել է, քանի որ նշված խաչմերուկից բեռնատար մեքենաները մուտք են գործում տարածքում գտնվող շինհրապարակ՝ խաթարելով բանուկ փողոցի երթևեկությունը։ Այսօր՝ մարտի 7-ին, Զարուհի Փոստանջյանը և մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով դադարեցնել այդ ապօրինի շինարարությունը, որը վթարների պատճառ է դառնում։ «Ինչքան էլ գումար ծախսեք, այդ տարածքը լինելու է կանաչ տարածք, չի կարող այդտեղ լինել 9 հարկանի շենք։ Բնակիչներին ներկայացել է ոմն Էդվարդ Առաքելյան, ով հայտարարել է, որ միևնույն է այդ շենքը կառուցվելու է։ Այդ հողատարածքը գնողն ու Տիգրան Ավինյանը իրար հետ ունեն քավոր-սանիկական հարաբերություններ»,- ասում է Փոստանջյանը։
«Հերիք չի՞ քանդեք Երևանը, շուրջ 6000 շինթույլտվություն է տրվել ՔՊ-ի խայտառակ ղեկավարման ընթացքում, ամբողջ Երևանի կանաչ տարածքները վերացրել եք»,- խոսքն ուղղելով քաղաքապետարանի աշխատակազմին ասում է Զարուհի Փոստանջյանը։