Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդեմ տրանսպորտի թանկացմանը. «Հավաքեցինք 17.000 ստորագրություն»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Մայր Հայաստանն» ավարտեց ստորագրահավաքն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման և ի աջակցություն մեր նախագծի։ Անհրաժեշտ էր 8.000-ի կարգի ստորագրություն, որպեսզի քաղաքային տրանսպորտի գնին վերաբերող մեր նախագիծը քաղաքացիների անունից մտներ Երևանի ավագանու նիստ, սակայն մենք հավաքեցինք պահանջվող քանակի կրկնակիից ավելին՝ 17.000 ստորագրություն։ Շնորհակալ ենք բոլորից։ Կեցցե՛ք։
Հաջորդ քայլը նախագիծն ու քաղաքացիների ստորագրությունները քաղաքապետարան մուտքագրելն է, ինչը մենք կանենք առաջիկա օրերին։
Քաղաքային տրանսպորտին վերաբերող նախագիծը ողջամտորեն պետք է մտնի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստի օրակարգ, քանզի հարցը հանրային հնչեղություն ունի, իսկ մեր նախագիծը՝ հանրային մեծ աջակցություն։ Բացի այդ՝ հունվարի 1-ից նախատեսված են թանկացումներ և տրամաբանական է, որ թեմային վերաբերող նախագիծը պետք է դրանից առաջ քննարկվի և քվեարկվի։ Հակառակ դեպքում կիրառելի կլինեն անհամաձայնության բոլոր գործիքակազմերը և պատասխանատվությունը կընկնի իշխանությունների վրա»։