Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հրադադարի համաձայնագրի առաջին փուլում Իսրայելին կհանձնի 33 պատանդի։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։
«Առաջին երեք պատանդները կվերադարձվեն առաջին օրը, եւս չորսը՝ յոթերորդ օրը։ Դրանից հետո 7 օրը մեկ երեք պատանդներ ազատ կարձակվեն, իսկ վերջին 14-ը ազատ կարձակվեն առաջին փուլի վերջին շաբաթվա ընթացքում»,- ասվում է հոդվածում։
Խոսքը քաղաքացիական պատանդների մասին է, որոնց թվում կան երեխաներ, կանայք, ծերեր և հիվանդներ։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռքբերված համաձայնագիրը կսկսի գործել հունվարի 19-ից։ Համաձայնագրի երկրորդ և երրորդ փուլերը կհամաձայնեցվեն ավելի ուշ։
465 օր տևած իսրայելա-պաղեստինյան պատերազմից հետո Գազայի բնակիչները տոնում են հրադադարի համաձայնագրի հաստատումը: