Քիչ առաջ երկու ոստիկաններ են եկել Ազգային ժողով, որպեսզի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին աշխատասենյակում ծխելու համար տուգանեն: Տուգանքի չափը 50 հազար դրամ է:
Դա եղել է նիստերի դահլիճում, ընդմիջման ժամանակ: Ընդդիմության եւ իշխող ուժի ներկայացուցիչները դահլիճում են եղել, երբ Դանիելյանը ծխել է:
Այդ պահին ներս է մտել ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ու ասել. «Ինչպե՞ս կարելի է այստեղ ծխել»: Դրանից հետո ոստիկանները հայտնվել են ԱԺ-ում:
Խոսքը «այքոսի» ծխելու մասին է: