Քիչ առաջ Մայր աթոռ ժամանեց նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր կնոջ` երգչուհի Սիրուշոյի հետ:
«Ինչպե՞ս է ստացվում, որ այս անգամ էլ, կարծես, ընդդիմությունն է բոյկոտում եկեղեցին: Չէ՞ որ ձեր հայրն ընդդիմություն է և հայտարարել է, որ չի մասնակցելու Սուրբ Էջմիածնի վերաօծման արարողությանը»,- Լևոն Քոչարյանին հարցրեցին լրագրողները:
«Ես ընդդիմություն եմ, չէ՞, եկել եմ»,- պատասխանեց Լևոն Քոչարյանը` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: