Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ընդդիմություն եմ, չէ՞, եկել եմ». Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն Էջմիածնում են

Please enter a valid URL

Քիչ առաջ Մայր աթոռ ժամանեց նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն իր կնոջ` երգչուհի Սիրուշոյի հետ:

«Ինչպե՞ս է ստացվում, որ այս անգամ էլ, կարծես, ընդդիմությունն է բոյկոտում եկեղեցին: Չէ՞ որ ձեր հայրն ընդդիմություն է և հայտարարել է, որ չի մասնակցելու Սուրբ Էջմիածնի վերաօծման արարողությանը»,- Լևոն Քոչարյանին հարցրեցին լրագրողները:

«Ես ընդդիմություն եմ, չէ՞, եկել եմ»,- պատասխանեց Լևոն Քոչարյանը` հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: