ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էս ինչ բուլինգի եք ենթարկում լրագրողներին». Անդրանիկ Քոչարյանի ու լրագրողի վեճը

«Դուք հեռու կանգնեք և մի խանգարեք ձեր գործընկերներին»,- ճեպազրույցի ժամանակ, դիմելով լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը․ «Դուք միշտ ինձ խանգարում եք։ Ես առաջնորդվում եմ հոգևորականի էն առաջարկով, որ ձեզ արեց՝ մաքրերք ձեր շրթունքները»,- շարունակեց Քոչարյանը։ «Էս ի՞նչ բուլինգ է, իսկ միգուցե հոգևորականին ցիտելիս կոնտեքստն էլ ցիտեք»,- պատասխանեց լրագրողը՝ պահանջելով իրենից ներողություն խնդրել․ «Ձեր պահվածքը ոչ տղամարդկային է, ոչ մարդկային և ոչ պաշտոնյայի, ձեր պահվածքը անթույլատրելի է»։ «Ներողություն չեմ խնդրի»,- պատասխանեց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Ջեբեջյանը ամիսներ առաջ Բագրատ Սրբազանի հետ զրույցում հետաքրքվել էր, թե ինչպե՞ս է վերաբերվում հայտնի դեմքերի՝ իր մասին ծաղրական գրառումներին, օրինակ դերասան Հովհաննես Ազոյանին, ով նրան «շրջիկ տերտեր-թամադա» էր անվանել․ «Դա ո՞վ ա, լավ էլի Հռիփսիմե, գնա շրթունքներդ լվա. սատանաների անուններ մի տվեք»,- պատասխանել էր Բագրատ Սրբազանը: