Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այվազովսկի փողոցում «Ժոնգթոնգ» մակնիշի՝ 48 համարի ավտոբուսը կորցրել է կառավարումը և բախվել շինության պատին։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից ավտոբուսի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը։
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ 1 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, վարորդը ևս վնասվածք է ստացել, սակայն տեղում բուժօգնություն է ստացել և հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Դեպքի վայր են ժամանել պարեկներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։