ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել ապօրինի ձերբակալված 6 քաղաքացի․ «Սրբազան պայքար»

Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել ապօրինի ձերբակալված 6 քաղաքացի: Այս մասին հայտնել են «Սրբազան պայքար» շարժման ֆեյսբուքյան էջում:

Ազատ արձակված քաղաքացիներն են՝ Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել են Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդյանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ հայտնել էր, որ ձերբակալված երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։