ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկի կարգը փոխվեց

Նոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:

Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ ապրիլի 1-ից:

«Համաձայն որոշման փոփոխվել է էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու կարգը: Եթե մեքենան արդեն ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս կօգտագործվի այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում հաշվարկը կարվի նոր կարգով: Մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1.5-ի: 251 և բարձրի դեպքում հաշվարկը կատարվում է երկու մասով՝ առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի: Իսկ մնացած մասը՝ 2.5-ի: Ապա ստացված արդյունքները գումարվում են»,- հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։