Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՞րբ եք կուխնյայից դուրս գալու. լրագրողը՝ Փաշինյանին

Ուզում եմ բոլորիս համար մի գաղտնիք բացել՝ աշխարհի բոլոր առաջնորդները, բոլորն առանց բացառության, և կարող եմ ասել որպես բավականին մեծ մասի հետ շփում ունեցած մարդ, աշխարհի բոլոր առաջնորդները սնվում են։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ե՞րբ է «խոհանոցից դուրս գալու», նշելով, որ այն պարագայում, երբ աշխարհում կարևոր վերադասավորումներ են, Հայաստանի ղեկավարը «խոհանոցում ձվածեղ է պատրաստում»:

«Այսինքն, եթե մենք էն ընկալման մեջ ենք, մեր դպրոցական տարիներին տենց ընկալում կար չէ՞ որ մեր հատկապես սիրելի ուսուցիչները չեն սնվում և մարդկությանը հատուկ ինչ-որ հատուկ գործողություններ չեն անում։ Բոլոր լիդերները սնվում են և ընդհուպ ձվաշեղ են ուտում, կան, որ սեփական ձեռքով սարքում են։ Կարող եք հարցնել՝ ի՞նչ կարիք կար ցույց տալու․ դա ընտրության և ճաշակի հարց է»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ եղել է, որ ինքն օրերով, շաբաթով հաց չի կերել։

«Եղել է, որ ես օրերով հաց չեմ կերել, եղել է, որ շաբաթով հաց չեմ կերել, շատ կոնկրետպատճառով, օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին, եղել է 1 շաբաթ ես բացի ջրից, ուրիշ ոչ մի բան չեմ ընդունել, 2021 թվականի նոյեմբերին էլ է եղել տենց բան, որ ես ի հիշատակ մեր նահատակների մի շաբաթ բացի ջրից որևէ ուրիշ բան չեմ ընդունել, ամսաթվերն էլ կարող եմ ասել, 2021 նոյեմբերի 1-ից 8-ը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։