Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատի եմ տվել Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով հшմբшլներ» արտահայտության համար. Երևանի ավագանու անդամ

Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500.000 դրամ: Այս մասին հայտնում է «Մայր Հայաստանն» խմբակցության ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Այդ գումարը շատ խորհրդանշական է: Ինչպես հայտնի է՝ Ավինյանի հայրը կարծում է, որ այդքան պետք է լինի ավտոկայանատեղիների գումարը, որպեսզի «համբալներն» իր անդորրը չխաթարեն: Ինքս «Opel» ունեմ և կոչ եմ անում «Opel»-ի վարորդներին հանդես գալ համանման հայցով: Իրավական առումով «Մայր Հայաստանն» ամբողջական օժանդակություն կտրամադրի»,-նշում է նա։