Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դադարեցրե՛ք բանակի սրբագործման մոտեցումը. դա մեծագույն սխալ է. Նիկոլ Փաշինյան

Պետության թիվ մեկ հերոսը աշխատող, արդյունք ստեղծող, հարկերը վճարող քաղաքացին է, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է, ՊՆ-ն առաջին 10 հարկատուների ցանկի մեջ է մտնում»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով, սակայն, այն, որ ՊՆ-ն 10 խոշորագույն հարկատուներից է, դա նշանակում է, որ մեր սոցիալ հոգեբանության մեջ որոշակի խնդիրներ կան։

«Ընդհանրապես, որպես մի մարդ, որ բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել ու հետո դառնաղի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև սա 3-րդ Հանրապետության ընթացքում բոլորիս գործած մեծագույն սխալն է։ Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև սա մեզ կուրացնում է ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմը, մեր անկումը ու բանակի անկումը, այն անկումը, որ ունեցել ենք երկար տարիներ»,- ասաց վարչապետը։

Նա ասաց, թե բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին։

«Մեր զինվորը, իրա ցավը տանեմ, կուչ եկած, սառած՝ կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, ինքը գիտե՞ք ում սերունդնա ՝ Տիգրան Մեծի, հեսա ստեղից տալու ա, դուրս գա Մադագասկար կղզի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։