Լրագրողների հետ առցանց ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հեռարձակումը Ուկրաինայի նախագահի աշխատակազմը հրապարակել էր YouTube-ում։
Ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահը, պատասխանելով զանգին, բացատրել է, որ ինքն այժմ խոսում է լրագրողների հետ, և խոստացել, որ 15-20 րոպեից հետ կզանգահարի։
«Ես հենց նոր խոսեցի նախագահ Մակրոնի հետ: Մենք շփվում ենք շատ հաճախ, միջինը՝ օրական մեկ անգամ, ես կասեի: Եվ իսկապես, շատ սերտ հարաբերություններ կան մեր երկրների միջև: Նա շատ է օգնում: Ես երախտապարտ եմ և կզանգեմ նրան մեր զրույցից հետո», — հայտնել է Զելենսկին: