ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեմ ջոկում, կազինո ե՞ք խաղում ժողովրդի հետ, ամեն տարի հարկերը «դուբլում» եք. տնտեսվարող

2021 թվականին 57,7 քմ մակերեսի համար գույքահարկը կազմում էր 17,698 դրամ, 2022 թվականին՝ 21,238 դրամ, 2023 թվականին՝ 24,777 դրամ, 2024 թվականին 35969 դրամ. Արա, չեմ հասկանում դուք կազինո՞ եք խաղում ժողովրդի հետ, դուբլո՞ւմ եք ամեն տարի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, կառավարության դիմաց հարկային բեռի ավելացման դեմ ակցիայի ժամանակ ասաց վիրաբույժը-ստոմատոլոգ, ռազմական բուժակ Հովհաննես Գևորգյանը, որն ունի ստոմատոլոգիական կլինիկա:

Կարծեմ այս տարի էլ պիտի բարձրանա: Ես չգիտեմ ինչ օրինաչափությամբ է բարձրացել, բայց սա փաստ է: Ես կոչ եմ անում բովանդակ մեր տնտեսությանը ոտքի կանգնել, բոլոր այս հարցերը, որոնք ձախողված են իրենց կողմից, կարգի հրավիրենք, կամ եթե չեն կարողանում, ուրեմն մի հատ նորմալ խելքը գլխին հայ քրիստոնյայի, աստվածապաշտ, ազգասեր, ընտրենք, մեր երկիրը կառավարեն, մենք էլ մեր գործն անենք։

Ասում են՝ սիրում եք ձեր պետությունը, հարկեր վճարեք: Տո լսեք ուրեմն՝ մեր սերը պետության հանդեպ հանկարծ կասկածի տակ չդնեք, այդ մենք ենք կասկածում ձեր գործելաոճի վրա»,-հայտարարեց նա: