Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերման է ենթարկվել Արագածոտնի մարզպետի օգնական-խորհդականը, ում մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրшմիջոց

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը վերջերս ոստիկանությունում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ հերթական անգամ հանձնարարականներ են տվել, որ թե՛ քրեական, թե՛ համայնքային ոստիկաններն ու պարեկային ծառայության պարեկները պետք է շարունակեն էլ ավելի խիստ պայքարը՝ տարբեր տեսակի հանցատեսակների ոչ միայն բացահայտման, այլև կանխման ու նախականխման ուղղությամբ:

Դրա մեջ է մտնում նաև պայքարը ապօրինի թմրամոլության և թմրաշրջանառության դեմ:

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ հերթական օպերացիան են իրականացրել՝ Արագածոտնի մարզում:

Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում Աշտարակի ոստիկանները՝ բաժնի պետ Ս. Մարտիրոսյանի գլխավորությամբ մեկնում են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակ-Ագարակ այդ հատվածը, ու հայտնաբերում են կասկածելի «Mercedes»-ը, ինչի հետո վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին:  Տեղում անձնական զննությամբ պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Վարորդի մոտ հայտնաբերում են խոշոր չափի թմրամիջոց, Գ. Շամշյանի՝ տեղեկություններով՝ «մարիուխուանա» տեսակի:  Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Կայքի տեղեկություններով՝ կասկածանքով ոստիկանություն տեղափոխված Արմեն Մարկոսյանը աշխատում է՝ որպես Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի օգնական-խորհդական: