ՀՀ օրհներգի վերջին քառատողը կդառնա 2–րդ, իսկ 2–րդ և 3–րդ քառատողները համապատասխանաբար կդառնան 3–րդ և 4–րդ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ օրհներգը կսահմանափակվի հետևյալ ուղերձով. «Նայիր նրան երեք գույնով` նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»։
«Ես անմիջական մասնակցություն եմ ունեցել այս նախագծի ձևավորման քաղաքական մասին։ Եթե մենք տարբեր ոլորտներում փոփոխություններ են կատարում, սակայն չենք հասնում նրա ԴՆԹ խորքային մակարդակին, դրանք տևական ու ամբողջական չեն կարող լինել, այլ միայն ժամանակավոր»,– հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով` պաշտոնական հանդիպումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ինքը միշտ ուշադիր է լինում և չի հանդիպել նույն ձևի կատարման` չկա արագության, տեմպի, տևողության, հնչողության, տեխնիկական պարամետրերի ստանդարտ։
«Միջոցառման կազմակերպման ընթացքում մենք ջրին, գինիին, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ու ուշադրություն ենք տալիս, քան օրհներգին։ Ես հանձնարարություն եմ տվել, որ իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին ՀՀ օրհներգը հնչի կենդանի կատարմամբ և որոշակի որակի ստանդարտին համապատասխան»,– ընդգծեց վարչապետը։
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ օրհներգի տեքստի մեջ ոչ մի բառ չի փոխվում, ընդամենը տողերի տեղերն են փոխվում։
«ՀՀ օրհներգի մասին» օրենքում հաստատված այս փոփոխությունները կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը։