«Խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում, այո, քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը»,- հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Եթե պայմանագիրը համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս և մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման։ Մենք արդեն մեր մոտեցումն ադրբեջանական12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք։ Առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք քննարկելու այդ մոտեցումը և համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման և վավերացման հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց Արարատ Միրզոյանը։