Մեր պահանջները շատ-շատ են, ընդհուպ մինչև մարդկային ստանդարտների: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ավտոբուսի վարորդներից մեկը, ով մասնակցում է վարորդների գործադուլին:
«Հասարակ բան՝ տուալետ չունենք: Դու ավտոբուսով գնում ես աշխատանքի, քեզ հաճելի կլինի՞, որ այս ավտոբուսը կանգառում կանգնեցնեմ, ասեմ՝ ժողովուրդ ջան կներեք ես տուալետի կարիք ունեմ:
Ձեր համար հաճելի է որ նստում եք ավտոբուս, վարորդը սիրուն համազգեստով է: 12,500 դրամով մեր վրա վաճառել են այդ համազգեստը, 5000 դրամով էլ կարճ ժիլետները: Դու քո վարորդի վրա համազգեստ ես վաճառում, «յարմարկա՞» է դառել քաղաքապետարանը»,-ասաց նա:
Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ կանգառներում այլ մեքենաներ են կանգնում, ավտոբուսին համար հատկացված երթուղով այլ մեքենաներ են անցնցում. «Բա թող կանգառները մաքրեն այդ ավտոներից: A տառ են գրել, մի հատ իջեք շրջանային, տեսնենք այդ տառով ո՞վ է տրանսպորտ կարում վարի»:
Անդրադառնալով քաղաքապետարանի հայտարարությանը, որ վարորդները շանտաժի են դիմում, նրանք ասաց. «Ո՞ւր է շանտաժը, ի՞նչը զգուշացնենք: Մի ամիս առաջ մեզ ասացին, որ վարձը բարձրանալու է, զուգարանի հարցը լուծելու ենք: Սաղ հանրապետությունը գիտի, որ ավտոբուսի վարորդները 600 հազար փող են ստանալու։ Բայց ես ստանում եմ 309 հազար դրամ: MAN-ի վարորդն էլ ստանում է 400 հազար դրամ:
Մի հատ էլ թեթևակի բողոք է լինում, ասում են՝ դու վատ վարորդ ես, չես կարողանում աշխատել, արի դիմումդ գրի, ազատվի, գնա։ Ի՞նչ ես ասել, ընդամենը ասել ես՝ հարգելիս ուղևարսը վճարի։
Երեխեն գիրկը մարդը բարձրանում է ավտոբուս, ասում է՝ 100 դրամանոց չունեմ, ասեմ՝ իջի, սառի՞: Եթե ձեր խիղճը կհերիքի՝ անեք, արեք, իմ ազգի խիղճը չի հերիքի»: