«Ադրբեջանը զորավարժություններ է անում, Փաշինյանը հեծանիվ է քշում». ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը լրագրողի այս դիտարկումը խիստ զարմացած հայացքով ընդունեց՝ ասելով․ «Ե՞վ, Փաշինյանը մենակ հեծանիվ է քշո՞ւմ։ Փաշինյանը ոչ աշխատանքային ժամի քշում է հեծանիվ, աշխատանքային ժամերին զբաղվում է նաև անվտանգության հարցերով։ Ասում էիք՝ Կիրանցի եկեղեցին մզկիթ է դառնալու, դարձել ա՞»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ ամեն ինչ արվում է և հեծանիվ քշելն ամենևին չի խանգարում․ «Ի դեպ, մարդիկ նաև հաց են ուտում»,- հեգնեց նա։
Անդրադառնալով Աննա Հակոբյանի՝ Տանզանիա այցելությանը, ասաց, որ նա բյուջեի հաշվին չի գնացել։
Հարցին՝ «առաջին դեմքերին չի հուզո՞ւմ, թե մարդիկ ինչ վերաբերմունք ունեն իրենց քայլերի նկատմամբ», Հակոբյանը պատասխանեց․ «2026 թվականին, երբ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, քաղաքացիները կտան իրենց գնահատականը»։