Դերասան, հումորիստ, հաղորդավար Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր՝ իբր ծանր հիվանդ լինելու մասին տարածված լուրերին։
«Լսե՞լ եք, ասում են՝ էդ ֆեյսբուքներում լուրեր են տարածվել, որ Աշոտ Ղազարյանը ծանր հիվանդ է, Գերմանիայից էլ բժիշկներ են հրավիրել։ Մալադեց»,- ասել է դերասանը՝ ավելացնելով, որ լավ է, առողջությունից չի դժգոհում, աշխարհի բոլոր հիվանդներին առողջություն է մաղթում և պատրաստվում է իր հաղորդումը սկսել: