ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ասացինք՝ բոյկոտում ենք, վարորդն ասաց՝ իջեք, չեմ տանում»․ քաղաքացի

Արդեն 5-րդ օրն է՝ Երևանում ընդդիմադիր քաղաքական գործիչների նախաձեռնությամբ բողոքի ակցիաներ են իրականացվում տրանսպորտի թանկացման դեմ։ Քաղաքացիներից մեկը, ով առաջին օրից միացել է բոյկոտին, պատմեց, որ 55 համարի ավտոբուսի վարորդը հրաժարվել է իրեն և երեխային Խարբերդից «Երրորդ մաս» տեղափոխել․ «Ասացինք՝ բոյկոտում ենք, ասաց՝ իջեք, չեմ տանում։ Հարցն այդ 50 դրամը չի, ուղղակի իրենց պետք է իրենց տեղը ցույց տալ»,- նշեց քաղաքացին։