ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ու խաղաղության պայմանագրի մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է՝ եթե հարձակում լինի Հայաստանի վրա՝ Հայաստանի բանակը պաշտպանելու է Հայաստանի տարածքը։

«Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ, ՊՆ-ն հանձնարարական ունի՝ պահպանելու կայնություն, բնականաբար, ՀՀ ՊՆ-ն Հայաստանը պաշտպանելու է, այդտեղ որևէ հարց չկա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը, հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը. «Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- նշեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանի նպատակը խաղաղության համաձայնագրի վերջնականացումն է։