Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, ինչպես նաև նախագահական պալատի համալիր:
Նշենք, որ Աբու Մուհամմադ ալ Ջոլանին կարգադրել էր հասարակական և կառավարական գույքի վրա չհարձակվել, սակայն որոշները մտել են Դամասկոսում նախագահ Բաշար ալ Ասադի տուն և թալանել այն, հայտնում է Tasnim գործակալությունը:
Հիշեցնենք, որ զինված ահաբեկչական խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի բանտը և ազատ են արձակել բոլոր բանտարկյալներին, այսամենի ֆոնին դամասկոսի միջազգային օդանավակայանը դադարեցրել է թռիչքների ընդունումն ու ճանապարհումը: Զինյալները վերահսկողության տակ են վերցրել Դամասկոսը։ Համացանցում կադրեր են հրապարակվել, թե ինչպես են մարդիկ փախչում օդանավակայանից:
Զինյալները նաև գրավել են Սիրիայի պետական ռադիո-հեռուստատեսության շենքը: