Փետրվարի 1-ից որոշել ենք ներդնել նոր ուղևորատոմս՝ 1 ուղևորափոխադրման համար սահմանելով 150 դրամ։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականին։
«Մենք նախատեսում ենք նաև հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարաձգել ևս մեկ ամսով, սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկ ամսվա փաթեթ, ապա ստանում եք հավելյալ մեկ ամիս»,- նշել է Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։