«Սրբազան շարժման» աջակից Աղվան Արշակյանը, ով արդեն 1 ամսից ավելի է՝ կալանավորված է, առողջական լուրջ խնդիրներ ունի։Կալանավորված երիտասարդը նախկինում ունեցել է քաղցկեղ, բուժվել է, և կալանավայրում հայտնվելուց հետո նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ փակ պայմաններն ու նրա ունեցած առողջական խնդիրներն անհամատեղելի են։
Աղվան Արշակյանի փաստաբանը՝ Վարազդատ Հարությունյանը, նրան վերջին անգամ այցելել է շաբաթ օրը՝ հուլիսի 26-ին։Այս մասին ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ։