ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զղջո՞ւմ եք ձեր արարքի համար. լրագրողը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին

«Զղջո՞ւմ եք ձեր արարքի համար։ Դուք ինչո՞վ եք առավել Աժ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանից կամ Փարաքարի համայնքի ղեկավարից»,- լրագրողների հարցն ուղղված էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին, ով ասաց․ «Որևիցե հարցի չեմ պատասխանում, հարուցված է քրեական գործ»։
Հիշեցնենք՝ Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնանկ չարվեց բլոգեր Արթուր Չախոյանին ծեծելու համար, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում դատավորի դեր ստանձնել. կա հարուցված քրգործ։ Տիգրան Տեր-Մարգարյանն էլ ներողություն խնդրեց Ավինյանից և հանրությունից՝ նշելով, որ չպետք է սադրանքի տրվեր։
Լրագրողների հարցերին կոնկրետ պատասխաններ չտվեցին նաև գործակարգավարական խորհրդակցությունից դուրս եկած մյուս թաղապետերը՝ խուսափելով գնահատական տալ կատարվածին, նրանք միայն ասացին, որ դատապարտում են բռնությունը։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։